Առաջադրանքներ

 

  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
  2. Գտիր սահմանական եղանակի բայերը, որոշիր ժամանակաձևը։
  3. Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայներն են։
  4. Գտիր մեկական ա ներքին, ու, վա հոլովումներին ենթարկվող գոյականներ։
  5. Կարմիրով գրված գոյականների հոլովները որոշիր։
  6. Գտիր դերանունները (5 հատ), որոշիր տեսակները։

Continue reading “Առաջադրանքներ”

Տեքստի բաղադրիչները դասավորել տրամաբանական հաջորդականությամբ։

Տեքստի բաղադրիչները դասավորիր տրամաբանական հաջորդականությամբ։

  1. Իսկ Պետերբուրգի բժիշկներին հաջողվել է հատուկ սարքի օգնությամբ հաստատագրել, որ բացի կշռի կորստից, մահվան պահին մարդկային մարմնից անջատվում է ինչ-որ ձվաձև բան։ Ճիշտ է, դեռ ոչ մեկին չի հաջողվել սեփական աչքերով տեսնել կամ ձեռքերով շոշափել մարդկային հոգին, բայց իմացության հնարավորություններն անսահման են, և առջևում դեռ բացահայտումներ են սպասվում։
  2. Մարդկային հոգու մասին բանական մարդը խորհել է հնուց՝ տևականն մի ժամանակ ոչինչ չիմանալով վերջինիս մասին, այսինքն՝ հստակ ոչինչ չի իմացել, և հոգին մի տեսակ վերացական, անիմանալի, անտեսանելի  և անկշռելի հասկացություն է եղել։
  3. Տարբեր ժողովուրդների հավատալիքներում ասվում է, որ մահվան պահին հոգին լքում է մարդու մարմինը։ «Եթե այդպես է, գուցե հնարավո՞ր է կշռել մարդու հոգին»,- խորհել են ամերիկյան գիտնականները։
  4. Ստեղծելով կշռող մի սարք, որը  կարող է հաշվիի առնել մեռնող մարմնի կշիռը կորցնելու հետ կապված հնարավոր բոլոր փոփոխությունները, նրանք բազում փոփոշություններ են կատարել։ Արդյունքներըը գերազանցել են բոլոր սպասելիքները։ Պարզվել է, որ հոգին կարող է կշռել 2.5-ից մինչև 6.5 գրամ։


Ճիշտ դասավորվածություն․
2-3-4-1

  1. Մարդկային հոգու մասին բանական մարդը խորհել է հնուց՝ տևականն մի ժամանակ ոչինչ չիմանալով վերջինիս մասին, այսինքն՝ հստակ ոչինչ չի իմացել, և հոգին մի տեսակ վերացական, անիմանալի, անտեսանելի  և անկշռելի հասկացություն է եղել։
  2. Տարբեր ժողովուրդների հավատալիքներում ասվում է, որ մահվան պահին հոգին լքում է մարդու մարմինը։ «Եթե այդպես է, գուցե հնարավո՞ր է կշռել մարդու հոգին»,- խորհել են ամերիկյան գիտնականները։
  3. Ստեղծելով կշռող մի սարք, որը  կարող է հաշվիի առնել մեռնող մարմնի կշիռը կորցնելու հետ կապված հնարավոր բոլոր փոփոխությունները, նրանք բազում փոփոշություններ են կատարել։ Արդյունքներըը գերազանցել են բոլոր սպասելիքները։ Պարզվել է, որ հոգին կարող է կշռել 2.5-ից մինչև 6.5 գրամ։
  4. Իսկ Պետերբուրգի բժիշկներին հաջողվել է հատուկ սարքի օգնությամբ հաստատագրել, որ բացի կշռի կորստից, մահվան պահին մարդկային մարմնից անջատվում է ինչ-որ ձվաձև բան։ Ճիշտ է, դեռ ոչ մեկին չի հաջողվել սեփական աչքերով տեսնել կամ ձեռքերով շոշափել մարդկային հոգին, բայց իմացության հնարավորություններն անսահման են, և առջևում դեռ բացահայտումներ են սպասվում։

17.10.2019

  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
  2. Դուրս գրիր բայերը, որոշիր՝ դիմավոր են թե անդեմ, որ խոնարհման են, որ սեռի են, կազմությամբ ինչպիսին են։

Հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը, տիրելով Լիբիային և Եգիպտոսին, իր մեծաքանակ զորքով արշավանք է սկսում պարթևների դեմ։
Անտոնիոսի մեջ, արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը՝ նա ուխտադրուժ էր, արնախում և փառասեր։ Այդ ինքնահավան ու ամբարտավան այրը պարթևներից մի լավ ջարդ ստանալով, զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է, խուճապահար հասնում Հայաստան օթևան, խնդրելով հայոց արքա Արտավազդից։ Եթե լիներ  խորամանկ դիվանագետ, հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ, և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն՝ դաս տալով նրա հաջորդներին։ Բայց լինելով բանաստեղծ, մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում՝ ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին, այլև ապաստան է տալիս, ամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալլուկ մնացորդներին։ Մի երեկո Արտաշատի կիսաշրջանաձև թատրոնը լեփ-լեցուն էր հանդիսականներով։ Այդ օրը բեմադրվելու էր Արտավազդի Տիգրան Մեծին նվիրված թատերգությունը։ Դավադիրները հենց թատերասրահում ձերբակալում են արքային՝ Արտավազդին տանելով Ալեքսանդրիա՝ կնոջ և որդիների հետ միասին։

տիրելով-անդեմ, անորոշ,ե խոնարում, գործիական հոլով, ներգործող սեռ,
սկսում է-դիմավոր,անկատար ներկա, ե խոնարում, ներգործող սեռ
կուտակել էր-դիմավոր, անցյալ վաղակատար, ե խոնարում, ներգործող սեռ
ստանալով-անդեմ, անորոշ, ա խոնարում, գործիական հոլով, չեզոք սեռ
ճողոպրում է-դիմավոր, անկատար ներկա, ե խոնարում, չեզոք սեռ
հասնում է-դիմավոր, անկատար ներկա, ե խոնարում, չեզոք սեռ
խնդրելով- անդեմ, անորոշ, ե խոնարում, գործիական հոլով, չեզոք սեռ

Աշխարհագրական թաղանթի ոլորտները․

Համամոլորակային են այն հիմնախնդիրները, որոնք ընդգրկում են ողջ երկրագունդը և մարդկությունը, սպառնում նրանց ներկային ու ապագային, և դրանց լուծման համար պահանջվում է բոլոր ժողովուրդների ու գործողությունների միասնությունը։ Իրենց բնույթով համամոլորակային հիմնախնդիրները տարբեր են, սակայն բոլորը համակված են մարդկության աշխարհագրական միասնության և կենսակայունության գաղափարով։

Գլոբալ տաքացում.
Image result for գլոբալ տաքացում Image result for գլոբալ տաքացում

Այսօր բնության խախտման ամենացայտուն երևույթը համամոլորակային բնույթի ջերմոցային էֆեկտն է, որի հետևանքով Երկիրը գնում է Գլոբալ տաքացման։ Ջերմոցային գազերի արտանետումը և կլիմայի համընդհանուր տաքացումը կարելի է նվազեցնել էներգիայի այլընտրանքային աղբյուրների (ջրի, քամու էներգիայի) օգտագործմամբ, մարդու տնտեսական գործունեության ընդհանուր հզորության նվազեցմամբ, անտառպահպանությամբ ու անտառների վերականգնմամբ և այլն։

Ջրի աղտոտում․
  Image result for ջրի աղտոտում Image result for ջրի աղտոտում

Մեկ այլ տարածված հիմնախնդիր է ջրի աղտոտումը, որի հիմնական աղբյուրներն են արդյունաբերական և կենցաղային կեղտաջրերը, ձնհալի և անձրևների ժամանակ գյուղատնտեսական դաշտերից տեղափոխվող պարարտանյութերը, պեստիցիդները,  անձրևի և ձյան միջոցով՝ մթնոլորտից անջատվող զանազան նյութեր ։ Ներկայումս ջրային միջավայրի լրջագույն աղտոտիչ են նաև նավթն ու նավթամթերքները: Հատկապես մեծ վտանգ են ներկայացնում նավթատար խոշոր նավերի վթարները, երբ նավթն արտահոսում և աղտոտում է հսկայական ջրատարածքներ:

Ի՞ՆՉ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ ԱՅՍՕՐ ԳՏՆՎՈՒՄ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԹԱՂԱՆԹԻ ՈԼՈՐՏՆԵՐԸ ․

Ներկայումս աշխարհագրական թաղանթի ոլորտներից յուրաքանչյուրը՝ մթնոլորտ, քարոլորտ, կենսոլորտ, ջրոլորտ, մարդոլորտ ինչ-որ չափով վտանգված է ։

Մթնոլորտի և ջրոլորտի հիմնախնդիրներից օրինակներ քիչ առաջ ներկայացրեցի այժմ խոսենք մյուսների մասին։

Քարոլորտ
Քարոլորտի վատթարացումը կապված է թվարկվածների հետ․ հողերի գերշահագործումը, շրջակա միջավայրի անբավարար պաշտպանությունը,բնական պաշարների գերշահագործումը, բնական աղետները և այլն։
Մթնոլորտ․
Վերը նշված շարքից ամենաշատ խնդիր ունեցող ոլորտը, երևի թե մթնոլորտն է։ Բոլորս էլ տեղյակ ենք թե օրվա կտրվածքով ինչքան թունավոր ու վնասակար նյութեր են աղտոտում մթնոլորտը։ Չափազանց վնասակար նյութեր են ֆրեոնները՝ մի շարք ածխաջրածինների հալոգեն ածանցյալները, որոնք հանգեցնում են օզոնային շերտի քայքայման, ինչի հետևանքով մեծանում է մարդկանց մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը:
Ջրոլորտ
Ջրոլորտը Երկրի բոլոր ջրային տարածքների ամբողջությունն է։ Այս ոլորտը նույնպես հարուստ է թե՛ բնածին և թե՛ մարդածին հիմնախնդիրներով։
Կենսոլորտ․
Երկրի թաղանթ, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ, նրանց կենսագործունեության առարկաներով զբաղված։
Մարդոլորտ․
Մարդոլորտի կազմը, կառուցվածքը և ներքին շարժընթացները պայմանավորված են մարդու աշխատանքային գործունեությամբ։

ՆՇԵԼ` ԻՆՉՊԻՍԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՈՒ ՄՈՆԻԹՈՐԻՆԳՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ․
Image result for save nature

Համամոլորակային հիմնախնդիրները կանխելու համար, կազմակերպվում են մի շարք միջոցառումներ և շատ ու շատ մոնիթորինգներ(մոնիթորինգը հսկում և սահմանափակում է շրջակա միջավայրի այն հատվածները, որտեղ ավելի են գերակշռում էկոլոգիական խնդիրները)։ Բացի մոնիթորինգից, կան որոշակի առանձին կազմակերպություններ, որոնք նույնպես զբաղվում են այդ հարցերով: Միջոցառումների շարքում, թերևս ինձ համար ամենակարևորներից է արգելանոցների առկայությունը, որոնք պահպանում են բնության որոշակի տարածքներ, որտեղ բույսերն ու կենդանիները վտանգված են:

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՕՐԻՆԱԿՈՎ ․

Հայաստանում էկոլոգիական խնդիրները բավականին շատ են, գրեթե բոլոր ոլորտներում, սակայն ես դրանցից կուզենամ ջրային հիմնախնդիրները։
Ջրային հիմնախնդիրները Հայաստանում․
Սևանա լճի օրինակն ամենապարզն է․
Մինչև 20-րդ դարի առաջին տասնամյակը Սևանա լիճն ուներ բնական էկոհավասարակշռություն, ջրի մակարդակի (ծովի մակարդակից բարձրությունը մոտ 1916 մ) բնական տատանմամբ: Սակայն սկսած 30-ական թվականներից երկրի էներգետիկ կարիքները հոգալու, Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը ջրով ապահովելու և ոռոգովի հողատարածքները ընդլայնելու նպատակով Հրազդան գետի միջոցով սկսվեց ջրի լրացուցիչ չափաքանակի բացթողում, որի արդյունքում լճի մակարդակը իջավ (մինչև 20,2 մ-ով), միջին խորությունը պակասեց` 41,3 մ-ից մինչև 26,5 մ, ջրի ծավալը 58,5 մլրդ մ^3 -ից կրճատվեց մինչև 32 մլրդ մ^3: Սևանա լճի մակարդակի իջեցմանը զուգընթաց լճում արձանագրվեցին բացասական երևույթներ, հատկապես ինտենսիվացան ճահճացման պրոցեսները: Լճի էկոհամակարգի վերականգման և պահպանման նպատակով ձեռնարկվեցին մի շարք մեծածավալ միջոցառումներ։ Որոշվեց լճի մակարդակը բարձրացնել 6,5 մ։ Կառուցվեցին Արփա-Սևան, ապա Որոտան-Արփա ջրատար թունելները։ Այս ամենից զատ, չի կարելի չնշել , թե լճի որոշակի հատվածներ ինչպիսի աղտոտված վիճակում են գտնվում։

1. Ալեքսանն այժմ ապրում էր միակ որդու՝ Բաբկենի ընտանիքի հետ, իր պապի կառուցած երեքսենյականոց բնակարանում, բայց վաղուց ի վեր տարվա մեծ մասն անցկացնում էր այգու տնակի փոքրիկ պատշգամբում, որտեղից, ի դեպ, մի չքնաղ տեսարան էր բացվում։ Սիրում էր նստել սանդուղքների վրա և կամ ծառի տակ դրված թախտին։ Միայնակ նստած՝ ծխամորճի ծխի միջից ձգվող ժպիտով նայում էր իր ծաղկալից այգուն՝ ծայրեծայր մաքուր ու խնամված, և նրան թվում էր՝ կատարյալ դրախտ է բնությունը։ Գոհ էր իրեն բաժին ընկած բախտից․ վայելում էր հողի ոսկեվառ արևից պտղավորված պարգևների հրաշալիքները, գույնզգույն ծաղիկների բույրը, հավքերի քաղցրօրոր դայլայլը։ Արևի պես արդար ծերունին միշտ զայրանում էր, երբ փոքրոգի հարևանը՝ Կախմռութ Մարգարը (այդպես էին կնքել նրան համագյուղացիները), սրդողած գանգատվում էր հարսի՝ զայրույթ առաջացնող առօրեական արարքներից։

2. Որդու – սեռական («ու» արտաքին հոլովում)

այգուն – տրական («ուն» արտաքին հոլովում)

բնությունը – ուղղական («ը» արտաքին հոլովում)

պարգևների – սեռական («ի» արտաքին հոլովում)

արարքներից- բացառական («ից» արտաքին հոլովում)
3. Որտեղից – հարաբերական (բացառական, «ից» արտաքին հոլովում)

նրան – անձնական (հայցական)

իր – անձնական (հայցական)

իրեն – անձնական (տրական)

երբ – հարաբերական (ուղղական)

այդպես – ցուցական (ուղղական)

Գրաբար ընթերցանություն․

ԳԱՅԼՆ ՈՒ ԿՌՈՒՆԿԸ (ԱՇԽԱՐՀԱԲԱՐ)

Գայլի կոկորդին ոսկոր էր մխվել և վարձ խոստացավ կռունկին, եթե կոկորդից հանի ոսկորը։ Երկայնաձիգ վզով կռունկին հաջողվեց այն դուրս հանել, և փոխարենը խնդրեց պայմանավորոված վարձը։
Նախ գայլը ծիծաղեց, ապա իր ատամները կրճտացնելով ասաց․
“Շատ հայեսջիր քեզ, որ գայլի բերանից գլուխդ առանց վնասելու դուրս հանեցիր”։